News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 11-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ ինչ-որ մարդիկ ավտոմեքենաները իրենց տան մոտ կայանել են, տան անդամներին հանել են դուրս, վիճաբանություն է:Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շահումյանի 3-րդ փողոցի տներից մեկի դիմաց 4 տղամարդ վիճաբանել են տանտիրոջ, նրա կնոջ և նրանց որդու հետ՝ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի ընթացքում ոստիկանություն ահազանգած քաղաքացուհին, որը տանտիրոջ դուստրն է, իր գազային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 պարկուճ և 1 փամփուշտ: Քաղաքացուհին ներկայացրել է ատրճանակը:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ