News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մուսուլմանների կարեւոր տոներից մեկի՝ Քուրբան բայրամի կապակցության շնորհավորական ուղերձ է հղել բանտում գտնվող իր կուսակիցների եւ բոլոր քաղաքացիներին։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Բանտում գտնվող Սելահաթինի, Ֆիգենի, Սեբահաթի, Իդրիսի, Սելմայի, Չաղլարի, Օսմանի, Ահմեդի, եւ հազարավոր բանտարյալ ընկերի գլխավորությամբ շնորհավորում եմ բոլորիդ տոնը»։

Նշենք, որ մուսուլմանական աշխարհում մեկնարկել է Քուրբան բայրամը, որի ընթացքում հնարավորություն ունեցող մուսուլմանները խոշոր կամ մանր եղջերավոր անասուն են մատաղ անում եւ բաժանում չունեւորներին։ Տոնը գալիս է Աբրահամ նահապետի՝ Իսահակին զոհաբերելու փորձի հետ կապված աստվածաշնչյան պատմությունից։

Տպել
Ամենաշատ