News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր ամբողջ գիշեր գտնվել եմ ոստիկանության բաժնում, մեր աջակից ընկերներից մեկն ուղղակի ոստիկանության ճաշակով չի եղել եւ Աջափնյակի տարածքում գիշերը 3-ի սահմաններում ‹‹փռել են ասֆալտին››, բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ  Քոչարյանի աջակից, փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Նրան բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ այն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»,–նշեց նա:

Եփրիկյանը շեշտում է՝ նախ պետք է լինի ոստիկանի պահանջ, այդ պահանջը պետք է լինի օրինական, որ քաղաքացին ենթարկվի ոստիկանի օրինական պահանջին. «Գալիս են, մարդը հաճելի չի, «փռում են ասֆալտին», տանում են բաժին, ասում են ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվել»։

Նրա խոսքով՝ որպես կանոն, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին բերման են ենթարկում իրենց կողմից պատրաստվող որեւէ գործողությունից առաջ. ‹‹Մարդիկ երեք ընկերներով գիշերը քայլում են, ոստիկանությունը որոշում է, որ այս մարդկանց պետք է արագ ‹‹փռել ասֆալտին՝ այն օրերին, երբ որեւէ ակցիա պետք է անենք, գուցե ինչ-որ արտահոսքեր են լինում եւ ոստիկանությունը փորձում է դա մեկուսացնել օրենքի ակնհայտ խախտմամբ, բայց այդ թիրախավորումն իրականացվում է աջակիցների առավել ակտիվ հատվածի հանդեպ, որոնք պատրաստ են իրենց գաղափարների համար գիշեր–ցերեկ պայքարել››։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ