News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը» գրությամբ շապիկով լուսանկար է հրապարակել և գրառում կատարել ծխախոտի վնասակարության մասին։

«Ծխախոտային համաճարակն այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններց մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։

Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով։

Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաեւ, այսպես կոչված, պասիվ ծխողները, ում ներկայությամբ պարբերաբար ծխում են եւ հատկապես երեխաները։ Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28 տոկոսը «սիգարետի ծխի գրոհի» արդյունք է։

Ծխախոտի ծուխը պարունակում է մոտ 4000 քիմիական նյութ, որոնցից առնվազն 250-ը խիստ վնասակար են, իսկ 50-ը՝ քաղցկեղածին։

Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի»,–գրել է պատգամավորը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ