News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հերթական հարձակման տեսարանին ականատես է եղել տեղի բնակչուհին, որը գնում էր մանկապարտեզ իր երեխային տուն տանելու համար: Նա նկարահանել է ավանակներին, որոնք շրջել էին աղբամանը եւ համտեսում էին դրա պարունակությունը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

«Մեր համայնքում մեծ հիմնախնդիր են վայրի ավանակները: Ես նկատել եմ մի քանի տուն եւս, որտեղ աղբամանները շրջված էին»,-նշել է տեսանյութի հեղինակը եւ հավելել, որ կենդանիների «հանցախումբը» առաջին օրը չէ, որ գործում է Մորենո Վալիում: Ինչպես հաղորդում է UPI-ը, վայրի ավանակները հասկացել են, որ պետք է աղբը դուրս հանել աղբամանից եւ արդյունքում տարածում են աղբամանների պարունակությունը նաեւ Մորենո Վալիի տների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ