News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հոլանդիայի արքայադուտսր Քրիստինան մահացել է 72 տարեկանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների կառավարության տեղեկավտավական ծառայությանը:

Նրա տվյալներով՝ արքայադուստրը մահացել է Հաագայում գտնվող Նորդեյնդե պալատում: Վերջին տարիներին նա տառապում էր ոսկրերի քաղցկեղով:

Քրիստինան ծնվել է 1947 թվականի փետրվարի 18-ին:  Արքայադուստրը Հոլանդիայի թագավորական ընտանիքից լայն հանրությանը ամենաքիչ հայտնի անդամներից էր, քանի որ դեռ երիտասարդ տարիներին հրաժարվել էր գահի հավակնություններից եւ հանրային կյանքի կենտրոնում լինելուց: Նա ապրում էր ԱՄՆ-ում եւ Իտալիայում, 1975 թվականին ամուսնացել էր եւ 3 երեխա ունեցել: 1996-ին ամուսնալուծվել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ