News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը միջնորդներ է ուղարկում Թեհրանի հետ բանակցելու համար՝ միեւնույն ժամանակ սահմանում պատժամիջոցներ արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հաղորդում է Tasnim-ը:

«Միացյալ Նահանգները տառապում է անհեթեթ հակասություններով մոլորության մեջ գտնվելու հետեւանքով»,-ասել է Լարիջանին: «Մի կողմից ամերիկացիներն ասում են, որ նրանք պատրաստ են բանակցություններ վարել եւ ուղարկել միջնորդներ, մյուս կողմից նրանք պատժամիջոցներ են սահմանում մեր արտաքին գործերի նախարարի դեմ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ