News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Դյուգոնի 8 ամսական ձագ Մարիամը, որը որբացել էր եւ փրկվել Թաիլանդի առափնյա ծառայության կողմից ընթացիկ տարվա ապրիլին, սատկել է պլաստիկ կուլ տալու հետեւանքով:

Հաղորդվում է, որ Մարիամը սատկել է շաբաթ՝ օգոստոսի 17-ին, արյան վարակի եւ ստամոսքի թարախակալման հետեւանքով, հաղորդում է BBC

Հերձումը ցույց է տվել կենդանու աղիներում մեծաքանակ պլաստիկի, այդ թվում՝ 20 սմ երկարությամբ պլաստիկի կտորի առկայություն: Մարիամը հիվանդացել էր անցած շաբաթ. նա հրաժարվում էր ուտելիքից եւ սկսել էր արագորեն քաշ կորցնել, ասում է կենդանուն խնամած անասնաբույժ Նանթարիքա Քանսուեն:

Թաիլանդի իշխանությունների հաղորդմամբ՝ Մարիամը վերապրել էր դյուգոնի մեծահասակ ներկայացուցիչների հարձակումը, եւ նրա վիճակի վատթարացումը, գուցե, կապ ուներ նաեւ դրա հետեւանքով ստացած շոկի հետ:

Մարիամը դարձել էր համացանցի աստղ, երբ սոցիալական ցանցերում հրապարակվել էր փրկարարների ձեռքերում նրա լուսանկարը, որոնք հայտնաբերել էին կենդանուն 2019 թվականի ապրիլին Թաիլանդի հարավ-արեւելյան ափին:

Փրկարարները նկատել էին, որ դյուգոնի ձագը լողում է դեպի նավերը եւ, ըստ ամենայնի, փնտրում է մորը: Դյուգոնի ձագերը կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում գրեթե անօգնական են եւ կարող են զոհվել, եթե մնան առանց մոր: Այդ իսկ պատճառով փրկարարները վերցրել էին Մարիամին իրենց խնամքի ներքո անասնաբույժերի եւ կամավորների հետ միասին, որոնք առաջարկել էին խնամել կենդանուն:

Թաիլանդի ծովային եւ ափամերձ ռեսուրսների դեպարտամենտն անվանում էր Մարիամին «երկրի սիրելի»: Անասնաբույժերը կերակրում էին նրան օրական 15 անգամ:

Դյուգոնը ջրային կաթնասունների տեսակ է: Մեծահասակ դյուգոնի մարմնի երկարությունը կազմում է 2.5-4 մետր, քաշը հասնում է 600 կգ-ի: Դյուգոնները պահպանվել են միայն Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տրոպիկական գոտիներում: Քենիայի եւ Մոզամբիկի ափամերձ շրջաններում խոշոր պոպուլյացիաները կտրուկ կրճատվել են 1970-ական թվականներից հետո:

Հարավային Թաիլանդում մնացել է ընդամենը 250 դյուգոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել