News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր գործընկերոջ հրավերով կարող է այցելել Ֆրանսիա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հայտնում է Mehr-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարեկամական որոշումները: Հնարավոր է Ռոհանին այցելի Ֆրանսիա եւ մենք ձեզ կտեղեկացնենք, եթե դա տեղի կունենա », - ասել է  Մուսավին:

«Իրանը միշտ դուռը բաց է թողնում բանակցությունների համար եւ ձգտում է ընդլայնել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը` լարվածությունը նվազեցնելու համար. մենք խաղաղություն ենք ցանկանում», - շեշտել է նա:

Ավելի վաղ «Ալ-Մոնիտոր» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռոհանին մերժել է  օգոստոսի 24-ին Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին մասնակցելու Ֆրանսիայի նախագահի հրավերը եւ հավանաբար   ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ