News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրամիության ակտիվ մասնակցությունը Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու գործում կարեւոր նշանակություն ունի ամբողջ մոլորակի անվտանգության եւ տնտեսության ապագայի համար: Այս կարծիքն է հայտնել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին The Wall Street Journal թերթում լույս տեսած իր հոդվածում:

Սիկորսկին կոչ է անում բարեկամության ձեռք մեկնել Արեւելյան Եվրոպային: Նա Եվրամիությանը խորհուրդ է տալիս չանտեսել այդ երկրներին միություն ընդունելու հեռանկարի նշանակությունը, քանի որ «Եվրամիություն մտնելու հրապուրիչ հեռանկարն այն հիմնական միջոցն է, որի օգնությամբ նա կարող է ազդել այդ երկրների վրա», ասում է նա:

Սիկորսկիի կարծիքով, այդ երկրների բնակիչները եվրոպացիներ են, իսկ այն, որ Արեւելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունն ու տնտեսությունը զարգացած չեն, ժողովրդավարական ինստիտուտների պակաս կա եւ դատական համակարգն էլ անարդյունավետ է` հետեւանք է այն բանի, որ նրանք ընդամենը 18 տարի առաջ են անկախություն ձեռք բերել:

Սիկորսկին համարում է, որ քաղաքականության տեսանկյունից «Արեւելյան գործընկերությունը» հնարավորություն է ընձեռում, որպեսզի մասնակից երկրներն իրենց անկախ պետություններ զգան, այլ ոչ թե «զինվորներ, որոնք օրգանապես կապված են Ռուսաստանի հետ»:

Նա կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները պետք է գնահատել նրա «հավակնությունների, ծանր անցյալի» եւ ներկայում Եվրոպային ինտեգրվելու համատեքստում: «Եթե մենք կարծում ենք, որ Ռուսաստանի ապագան Եվրամիության հետ գործընկերությունն է, ապա այդ նույն ապագայի հեռանկարը չպետք է մերժել նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների դեպքում», գրում է Սիկորսկին: Նրա տեսակետից, այդ պետությունների ինտեգրումը Եվրամիությանը կարող է նպաստել հենց իր` Ռուսաստանի եվրոպամետ կողմնորոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ