News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները միացյալ կոմիտե են ստեղծել հարավային Եմենում հրադադարի ռեժիմի կայունացման համար, հայտնում է սաուդյան SPA գործակալությունը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ այս 2 երկրներն աջակցում են Եմենի հարավում միմյանց դեմ հակամարտող կողմերին. Սաուդյան Արաբիան՝ Հադիի եմենյան կառավարությանը, ԱՄԷ-ն հարավի անջատողականներին:

Սաուդյան գլխավորությամբ արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ստեղծած միացյալ կոմիտեն կսկսի աշխատել երկուշաբթի:

Կոմիտեն կզբաղվի Եմենի հարավային 7 նահանգներից երկուսում հրադադարի կայունացմամբ՝ Շաբվայում եւ Աբյանեում: Խնդիր է դրված նաեւ ավարտել Ադեն նահանգում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը:

Ալ Մալիքին բոլոր կողմերին կոչ է արել հարգել Եմենի ազգային շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ