![](img/news/53/02/60/default.jpg)
Հեռավոր Արեւելքում մեկ օրում ավելի քան 2.9 հազար հա անտառ է այրվել, հաղորդում է Հեռավորարեւելյան դաշնային շրջանի անտառային տնտեսության վարչությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«2019-ի օգոստոսի 26-ի դրությամբ մեկ օրում կրակի ոչնչացրած տարածքը 2901 հա է», - ասվում է հաղորդագրությունում:
Նախորդ օրը Հեռավորարեւլյան դաշնային շրջանում երկու անտառային հրդեհ էր բռնկվել:
Հաշվի առնելով նախորդ օրերի հրդեհները՝ ընդհանուր առմամբ շրջանում բռնկվել էր 60 օջախ. 44-ը՝ Յակուտիայում, 4-ը Բուրյատիայում, 5-ը Մագադանի մարզում, 4-ը՝ Չուկոտսկի ինքնավար շրջանում, 2-ը Կամչատկայի երկրամասում, 1-ը՝ Ամուրի մարզում:
Մարվել է 8 հրդեհ: Երկուշաբթի առավոտյան այրվում է 52 օջախ, զգալի մասը՝ 39-ը, Յակուտիայում:
Անտառներում հատուկ հակահրդեհային ռեժիմը գործում է Զաբայկալյան երկրամասի շրջաններում, Բուրյատիայում, Խաբարովսկի երկրամասում, Յակուտիայում, Կոլիմիում, Չուկոտիայում եւ Կամչատկայում: Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է Յակուտիայի մեկ մունիցիպալ կազմավորման տարածքում: