News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին եւ Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների պաշտոնները, նախնական համաձայնությամբ յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Ըստ առաջադրված մեղադրանքների` ՀՀ ՔԿ ավագ քննիչ Լ. Գ.-ն` 2015թ.-ին վարույթ ընդունած քրեական գործի շրջանակներում, իր ղեկավարած քննչական խմբի քննիչ Վ. Ա.-ի հետ խուզարկություն են կատարել նշված գործով խարդախության մեջ մեղադրվող անձի բնակարանում եւ առգրավել վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող 7.115.700 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր: Քննիչները, սակայն, խախտելով օրենսդրության պահանջը, առգրավված թանկարժեք իրերը չեն հանձնել պետական բանկի հիմնարկների պահպանությանը, այլ նախնական համաձայնությամբ` ոսկյա զարդերը յուրացնելու դիտավորությամբ, հափշտակել են դրանք, որոնց մի մասը Լ.Գ.-ն գրավադրել է վարկային կազմակերպությունում:

Այնուհետեւ քննիչ Վ. Ա.-ն իր եւ քննչական խմբի ղեկավարի կողմից կատարվող ծանր հանցագործությունը թաքցնելու նպատակով մերժել է մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված` ոսկյա զարդերը դրանց սեփականատերերին վերադարձնելու վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ հայտնաբերված թանկարժեք իրերը կարող են ծառայել դատական ծախսերն ապահովելու միջոցներ եւ այդ կերպ փաստելով, թե իբր զարդերն ամբողջությամբ առկա են ու պահվում են քննչական բաժնում: Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:

Լ. Գ.-ն կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Ամենաշատ