News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե նախորդ իշխանությանը կասկածանքով ենք մոտեցել ու մոտենում, ապա Ամուլսարի հարցով, ինչու գործ չի հարուցվում, որով դատի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կասկածելի գործունեություն են ծավալել այս խնդրում, նախորդ իշխանության ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, «Ամուլսար» նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան էջում գրառում են կատարել։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ժամեր առաջ, գնդապետ Իվանյանը, ով Ամուլսարի գործով քնչական խմբի ղեկավարն է եւ հետեւաբար պատասխանատուն, հրավիրել էր մամլո ասուլիս։

1․ Իվանյանը նշում է, որ էլարդը իրականացրել է փաստաթղթաբանական փորձաքննություն եւ համեմատում է հաշվապահության հետ, ասելով, որ օրինակ եթե հաշվապահական սխալմունք է լինում, փորձագետները ստուգում են արդեն արված հաշվարկը եւ գտնում սխալները, ոչ թե նոր հաշվարկ իրականացնում։

Հիմա մեզ մոտ հարց է առաջանում, եթե փորձագետը դաշտային աշխատանք չի իրականացնում եւ հիմնվում է միայն փաստաթղթերի վրա, ապա ինչպե՞ս է օրինակ հայտնաբերելու նախորդ փաստաթղթերում չնշված կենդանիներին կամ բույսերին, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ տարածքում։

2․ Մեզ ասում են, որ ժողովուրդ ջան, դե ինչ անենք, նախորդ իշխանության օրոք է թույլատվությունը տրվել, պիտի հարմարվենք։ Այստեղից հարց է առաջանում, եթե նախորդ իշխանությանը կասկածանքով ենք մոտեցել ու մոտենում, ապա Ամուլսարի հարցով, ինչու գործ չի հարուցվում, որով դատի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կասկածելի գործունեություն են ծավալել այս խնդրում, նախորդ իշխանության ժամանակ։ Թե՞ ամեն բան իդեալական է։

3․ Եվ մի փոքր քաղաքական դիտարկում։

Նիկոլ Փաշինյանը այցելում է Ջերմուկ, որտեղ նրան դիմավորում են բազմամարդ հրապարակում եւ պահանջում կասեցնել հանքի գործունեությունը։ որին ի պատասխան հնչեցնում է նույն մտքերը․ -բա որ ապացուցվի, որ լրիվ անվնաս է եւ այլն։ Հետո վերադառնում է Երեւան եւ այստեղ մեկ օր անց տեղի է ունենում մեծ քայլերթ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը, որին մասնակցում էր մոտ 2000 հոգի։ Հրապարակում կանգնած ժողովուրդը պահանջում է վարչապետի արձագանքը, բայց երկու օր անց առանց արձագանք մնացած ժողովուրդը ստանում է գնդապետ Իվանյանի ասուլիսը, որտեղ նա ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ հանքը կարելի է շահագործել։

Հետեւությունները թողնում ենք ձեզ․․․

Ամեն պարագայում պատրաստվեք ավելի համառ ու պահանջատեր լինելուն։ Ամուլսարը այն փորձաքարն է, որը մեզ կօգնի ճանաչել շատերին։

Ամուլսարը սար է մնալու, պահելու ենք մինչեւ վերջ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ