News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային գործընկերների հետ կրթության ոլորտի խնդիրների քննարկումը մեզ կօգնի նախանշված բարեփոխումների իրականացման գործում: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը սերտորեն համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչի վկայությունն է նրա մասնակցությունը Պեկինում կազմակերպված «Արհեստական ինտելեկտը եւ կրթությունը» միջազգային համաժողովին: «Սա նոր համագործակցության եւ արդեն գոյություն ունեցող ձեւաչափերի զարգացման լավ հարթակ է: Մենք հանդիպում անցկացնելու պատարստակամություն ենք հայտնել, որն այսօր ընթանում է Երեւանում: Այստեղ կքննարկվեն աշխարհում կրթության ոլորտի խնդիրների լուծման ուղիները: Դա նաեւ մեզ կօգնի անցկացվող բարեփոխումների արդյունավետության բարելավման գործում»,- հավելեց նախարարը:

Նշենք, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի երեւանյան գրասենյակի հետ միասին անցկացնում է Տեխնիկական համագործակցության խմբի (TCG) 6-րդ հանդիպումը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի, Ուսուցման մոնիթորինգի գլոբալ դաշինքի (GAML) «Կայուն զարգացման նպատակներ 4. Կրթությունը 2030-ին» ծրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ