News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ներկայիս տեղեկատվական հոսքերը կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել սերունդների պառակտման՝ կապված համացանցում կամ լրատվամիջոցներում մատուցվող այս կամ այն իրադարձության տարբեր ընկալման հետ: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ սա ուղեկցվում է համացանցում երիտասարդների աստիճանական արտահոսքով դեպի ոչ քաղաքական հարթակներ:

Նրա խոսքով՝ քանի որ իշխանությունների կողմից վերացել է տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը, համացանցում կոնֆլիկտը սրվել է: Դրանից բացի, լրատվամիջոցներն ազատվել են ֆինանսական հոսքերի վերահսկողությունից եւ գովազդատուների հետ ազատ են համագործակցում: «Այսօր մենք տեսնում ենք, որ տեղեկատվական դաշտում պայքարը ծավալվում է ոչ միայն իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլեւ տարբեր ընդդիմադիր ուժերի միջեւ: Այս ամենը հանգեցնում է քաղաքական օրակարգի ձեւավորմանը, որն առաջ է մղվում այս կամ այն ուժի կողմից: Սա էլ հանգեցնում է տեղեկատվության բազմազանությանը»,- նշեց նա:

Փորձագետի կարծիքով՝ համացանցում եւ լրատվամիջոցներում տեղակատվական հոսքի քաղաքական հագեցվածությունն ավելի երկար է տեւում, քան սովորաբար, եւ այս միտումը նկատվում է հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում: «Այն, ըստ էության, վերածվել է երկարատեւ նախընտրական մրցապայքարի, որը սովորաբար դիտվում էր ընտրություններից առաջ վերջին 1-2 ամսում: Ամբողջ տեղեկատվությունը պտտվում է քաղաքականության շուրջը, նույնիսկ եթե քննարկվում է քաղաքականությանը չառնչվող խնդիր: Այս տարվա աշնանից կսկսվի ակտիվության նոր փուլ, ինչը կապված է ակնկալվող նոր քաղաքական օրակարգի ձեւավորման հետ»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ