News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի տեխնիկական ինստիտուտի գիտնականները, օգտագործելով երեք աստղադիտարանների տվյալները, հայտնաբերել են հսկայական էկզոմոլորակ, որին տրվել է HR 5183 b անվանումը։ Աստղաֆիզիկոսների տվյալներով՝ այդ օբյեկտը գտնվում է Կույսի համաստեղությունում եւ Երկրից հեռու է 102 լուսային տարի, տեղեկացնում է Planet-today-ը։

Հայտնաբերված էկզոմոլորակը նման չէ գիտնականներին ներկա պահին հայտնի մոլորակներից ոչ մեկին։ Այն երեք անգամ գերազանցում է Յուպիտերի զանգվածը։ Դրա առանձնահատկություններից մեկն է նաեւ էլիպսաձեւ ուղեծիրը, որով մեկ շրջանը տեւում է 45-100 տարի։ Ընդ որում՝ ժամանակի մեծ մասը մոլորակն անցկացնում է համակարգի արտաքին մասում, բայց աստղին առավելագույնս մոտենալու պահին ստանում է մեծ արագացում եւ արագ հեռանում է իր հետագծով։

Ինչպես նշում են ամերիկացի հետազոտողները, եթե այդ մոլորակը գտնվեր Արեգակնային համակարգում, ապա ուղեծրով տատանումներ կունենար Մարսից եւ աստղակերպերի գոտուց մինչեւ Նեպտունի սահմանները։ Գիտնականների կարծիքով՝ այդ երեւույթի պատճառը կարող է լինել այն, որ մոլորակը ձեւավորվել է այլ կերպ, դրսից հզոր ազդեցության պատճառով, իսկ նրա հատուկ ուղեծիրը դարձել է համեմատելի չափերով այլ մոլորակի հետ պատահական ձգողական փոխգործակցությունների արդյունք, որը դուրս է նետվել աստղային համակարգից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ