News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեզ չի գոհացնում մակրոտնտեսական ակտիվությունը: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի գրանցվել է ՀՆԱ նկատմամբ ներդրումների մոտ 17-տոկոսանոց աճ, ինչը երկարաժամկետ աճ ապահովելու համար անբավարար է: «Անհրաժեշտ է ձգտել այս ցուցանիշները հասցնել ՀՆԱ նկատմամբ մինչեւ 23 տոկոսից բարձր մակարդակի: Այս կամ այն ընկերություններին տրամադրվող արտոնությունները ուղղված են տնտեսության առանձին ճյուղերի արտադրողականության բարձրացմանը, ինչը հանրագումարում կբերի ընդհանուր աճի: Կարեւոր է նաեւ տնտեսվարող սուբյեկտների ակտիվությունը ներդրումների ճանապարհով սեփական զարգացման հարցում»,- նշեց նա:

Խաչատրյանը հավելեց, որ հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,1-տոկոսանոց աճ, իսկ 7 ամիսների ակտիվությունը կազմել է 6,8 տոկոս: «Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 16,1 տոկոս, հուլիսին արտահանման աճը՝ 19,5 տոկոս: 7 ամիսներին արտահանման աճի ցուցանիշը 3 տոկոսով մեծ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Աճ է գրանցվել նաեւ վերամշակող արդյունաբերության ոլորտում, ծխախոտի, շոկոլադի, սարքավորումների արտադրության մեջ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ի հետ համատեղ անցկացվում է Հայաստանի ներդրումային ներուժի գնահատումը, որի արդյունքներով հնարավոր կլինի նշել 3-4-5 ոլորտներ, որոնք ունակ են ապահովելու տարեկան 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն:

Նախարարը պարզաբանեց, որ ազատ առեւտրի գոտիներ ստեղծելիս անհրաժեշտ է խուսափել իրավական խնդիրներից՝ կապված հողերի հետ, որոնք առաջացան Մեղրիի դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ