News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նոր իշխանություններն Արցախի հարցում գոնե բանակցային գործընթացում միայն հետընթաց են արձանագրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Առաջ քաշելով մի կարեւոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային պրոցեսի մաս, նրանք չեն կարողացել հասնել դրան, ավելին՝ մինչեւ հիմա պարզ էլ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Դրա փոխարեն այն կարեւոր ձեռքբերումները, որ մենք ունեցել ենք այս ընթացքում, մասնավորապես 2016 թվականին ունեցած պայմանավորվածությունները, որ պետք է լինեն մոնիտորնգային մեխանիզմներ, դրանք վերացել են օրակարգից»,–նշեց նա։

Քաղաքագետը կարեւորեց մոնիտորինգի մեխանիզմները՝ պնդելով, որ այն կարեւոր է պատերազմի կանխարգելման հարցում. «Շատերին թվում է, թե դա զուտ տեխնիկական հարց է,  բայց այն շատ լուրջ մեխանիզմ է, որ կարող է կանխարգելել ռազմական գործողությունները։

Միշտ նման գործողություններին, մոնիտորնգին հետեւում են հետեւությունները, թե ով է խախտել, ով է մեղավոր։ Պատերազմի բարոյականության հարցում կարեւորագույն խնդիր է, թե ով սկսեց պատերազմը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ