News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջին տիկին Ելենան եկել են Նովոպեչորյան դպրոց՝ մասնակցելու իրենց որդու սեպտեմբերմեկյան հանդիսությանը, տեղեկացնում է «Վեստի»-ի ուկրաինական ծառայությունը։

Շենքի մոտ հավաքվել էին լրագրողներ, որոնք ցանկանում էին նկարել նախագահին եւ նրա ընտանիքը։ Վլադիմիր եւ Ելենա Զելենսկիները բացասաբար վերաբերվեցին այն բանին, որ տեսախցիկը կարող էր նկարահանել իրենց որդուն՝ Կիրիլին, եւ խնդրեցին, որ մամուլը չնկարի։ Տեղեկացվում է, որ Կիրիլ Զելենսկին մինչ այդ այցելում էր մինչդպրոցական հաստատություն Նովոպեչորյան դպրոցում։ Զելենսկի զույգը  սրտի թրթիռով է վերաբերվում մամուլում իրենց երեխաների հայտնվելուն, նախագահն ինքը բազմիցս ասել է հարցազրույցներում, որ չէր ցանկանա ցուցադրել անձնական կյանքը, եւ Զելենսկիների երեխաների լուսանկարներն էլ ցանցում հաճախ չեն հայտնվում։

Ելենա Զելենսկայան սոցցանցերում գրել է, որ  իրենց որդին՝ Կիրիլը, այսօր առաջին դասարանցի է դարձել։ «Մեր որդին՝ Կիրիլը, հիմա առաջին դասարանցի է։ Այսօր նա առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին, կտեսնի իր առաջին ուսուցչուհուն եւ համադասարանցիներին։ Հաջորդ 12 տարիներին նա կիմանա, թե ինչ է ընկերությունը, եւ, թերեւս, հիասթափությունը։ Եվ չարություններ կանի, կգնա առաջին ուղեւորություններին առանց ծնողների, կսկսի կոփել բնավորությունը եւ դառնալ պատասխանատու։ Կիրիլը ոչ միայն կյուրացնի դպրոցական ծրագիրը, այլեւ կսովորի ապրել փոփոխությունների երկրում։ Մեր երեխաները ապագայի սերունդն են։ Նրանք չգիտեն, թե ինչ են խորհրդային սահմանափակումները եւ անիմաստ սերտումները»,- գրել է Ելենա Զելենսկայան սոցցանցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ