News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն  աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով։ Այս մասին գրում է 168.am-ը։

Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ընդամենն ամսական փոխանցումների վիճակագրությունը։

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաեւ 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող եւ հաջորդող ամիսների մակարդակներին:

Դիտարկվող ժամանակահատվածում մոտ 1.4 տոկոսով կրճատվել է դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը, զուտ ներհոսքը՝ դրամական փոխանցումների արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը, եւս կրճատվել է՝  60 տոկոսով։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 10 տոկոսով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների արտահոսքը՝ 18.8 տոկոսով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ