News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին բացառել է Իրանի միջուկային ծրագրի վերանայման ցանկացած հնարավորություն։ Նա նշել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ 2015 թվականի միջուկային համաձայնագրի օպտիմալ իրականացմամբ, տեղեկացնում է Mehr-ը։

Փարիզում Իրանի միջուկային գործարքի փրկության հնարավորությունների շուրջ բանակցություններից հետո Արաղչին լրագրողներին ասել է, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում ֆրանսիական կողմը բարձրացրել է նավթի վաճառքի հարցը եւ դրա եկամուտներին Իրանի ազատ հասանելիության դյուրինացման եղանակները։

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր պարտավորությունների լիակատար կատարումը կվերականգնի միայն այն ժամանակ, երբ կարողանա ազատ վաճառել իր նավթը եւ նավթային եկամուտներից օգտվելու լիակատար իրավունք ստանա»,- ասել է Արաղչին։ «Եվրոպան պետք է կամ գնի իրանական նավթը, կամ մեզ 15 մլրդ դոլարի վարկային գիծ տրամադրի, որը փաստորեն մենք դիտարկում ենք որպես մեր նավթի նախագնում»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ 15 մլրդ դոլարի վարկ ստանալուց հետո Իրանը պատրաստ է բանակցել մնացած կողմերի հետ, բայց բանն այն է, որ այդ բանակցությունների օրակարգում նախկինի պես գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ կողմերի միջեւ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի հանգամանքներում չի վարի բանակցություններ որեւէ կողմի հետ կարմիր գծերի վերաբերյալ»,- ընդգծել է Արաղչին։

Նա կասկածներ է հայտնել, թե եվրոպական երկրները կարող են մինչեւ սեպտեմբերի 7-ը իրենց պարտավորությունների կատարման արդյունավետ միջոցներ ձեռնարկել, դա վերջնաժամկետն է, որը սահմանել է Թեհրանն այն բանի համար, որպեսզի սկսի պարտավորությունների կրճատման հերթական փուլը։

Արաղչին նաեւ հերքել է լուրերը, թե հնարավոր է, որ նախագահ Հասան Ռոհանին եւ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ ասելով, որ «նման հանդիպում օրակարգում չկա»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ