News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Եվրոպային կոչ կանի ավելի մեծ ուշադրություն հատկացնել Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից «աճող սպառնալիքներին», հաղորդում է Reuters-ը:

«Առավել ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են խախտել միջազգային կարգը՝ վետոյի իրավունք ստանալով տնտեսության, դիվանագիտության եւ անվտանգության ոլորտներում այլ երկրների որոշումների վրա: ԱՄՆ-ը դեմ առ դեմ բախվում է այդ խնդրի հետ, սակայն մենք ցանկանում ենք խաղաղություն պահպանել, մենք բոլորս պետք է բարձունքի վրա լինենք»,- ասվում է Էսպերի ելույթում, որով նա հանդես կգա Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջում:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները սրվում են առեւտրային պատերազմի, Չինաստանի զինված ուժերի դեմ ամերիկյան պատժամիջոցների եւ Թայվանի հետ ԱՄՆ հարաբերությունների ֆոնին:

Նախապատրաստած մեկնաբանություններում Էսպերը նկարագրել է Չինաստանի առնչությամբ մտավախությունների մի ամբողջ շարք՝ տնտեսական ուժի կիրառումից մինչեւ տեխնոլոգիաների գողություն:

Նա այդ թվում նշել է Հոնկոնգի իրավիճակը, որտեղ մի քանի ամիս է՝ շարունակվում են կառավարության դեմ ցույցերը:

«Մենք բոլորս տեսնում ենք՝ ինչ է այնտեղ կատարվում, տեսնում ենք, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր դեմ են Հոնկոնգում Կոմունիստական կուսակցության ազդեցությանը»,- ասել է Էսպերը:

Նա նաեւ նշել է ռիսկերը, որոնք ներկայացնում է Ռուսաստանը, հարեւան երկիր ներխուժելուց մինչեւ Սիրիայի գործողություններ:

«Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է անտեսել միջազգային նորմերը»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ