News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան կարող է 8 ժամում Իրանը ոչնչացնել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում նշել է սաուդցի արքայազն Աբդուլլահ բին Սուլթան բեն Նասեր Ալ Սաուդը, փոխանցում է Al-Masdar Al-'Arabi-ն: 

Նա իր թվիթում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացվել են մի քանի սաուդյան F-15 կործանիչներ եւ իրանական F-4 Phantom-ներ: Հոլովակը, որին արքայազնը գրառում է կատարել, ցուցադրվել է 2016 թվականին սաուդյան 24-րդ հեռուստաալիքով, տեսանյութում ցուցադրված են Սաուդյան Արաբիայի F-15 ռազմական օդանավերը եւ իրանական F-4 Phantom օդանավերը, եւ պնդվում է, որ թագավորությունում կան ժամանակակից օդանավեր եւ սպառազինություն, այն դեպքում, երբ Իրանում ամենը հին է եւ մաշված:

«Իհարկե, սա 2 տարի առաջվա սեգմենտն է, մինչեւ ՀՕՊ համակարգերի, ժամանակակից հրթիռների օգտագործմամբ վերգետնյա եւ օդային համակարգերի գնումը եւ մշակումը... Աշխարհում գոյություն չունի ուժ, որն ընդունակ է դիմակայել մեր միասնությանը, վճռականությանը, վերածննդին, եւ փառք Աստծուն»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ