News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի ընտրություններին,մենք չենք լինելու էդ թատրոնի հերթական դերասանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, կուսակցության հիմնադիր համագումարին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Շատ մեծամիտ կհնչի, բայց ես էս մի տարվա ընթացքում մի քանի կանխատեսում եմ արել, օրինակ, պարզվել է, որ սա դեբիլների ապստամբություն էր եւ հիմա շատ քչերն այդ հարցում ինձ հետ կվիճեն: Ես նաեւ կանխատեսել էի, որ վերջին իրադարձությունները ամենաարդար բանն էն, որ տեղի են ունեցել Հայաստանում առնվազն վերջին 30 տարվա ընթացքում  եւ հիմա շատ քչերն են դրա հետ վիճում, որ ինչին արժանացել ենք, դա էլ ստացել ենք եւ հիմա ես ուզում եմ եւս մեկ կանխատեսում անել, երեւի իմ կյանքի ամենակարեւոր կանխատեսումը` հաջորդ հեղափոխությունը սկսելու է Հայաստանից, կամ հայկական պետություններից եւ մարդկությունը, մարդկանց հոգին փրկվելու է մի պրոցեսի արդյունքում, որը սկսվելու է Հայաստանից: Էդ առումով մենք պետք է շնորհակալ լինենք էն մարդկանց, ում թվում է`իրենք հեղափոխությունն արեցին, քանի որ առանց իրենց էս իրավիճակը չէր ստեղծվի, իսկ ստեղծված իրավիճակը ես շատ բարենպաստ եմ համարում:  «Ադեկվադ» կուսակցությունը ստեղծվում է, քանի որ քաղաքական առումով մեզ պետք է լինելու էդ ինստրումենտը, որով մենք կհամագործակցենք մեր արտաքին քաղաքական գործընկերների հետ: Ես բազմիցս մեր հարցազրույցներում նշել եմ, որ էս կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի ընտրություններին, մենք չենք լինելու էդ թատրոնի հերթական դերասանը: Էս պահին մենք ժողովրդին դիմում ենք, ասում ենք` ժողովուրդ ջան, եկեք էս թատրոնից դուրս գանք, էդ էմոցիաները  ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց նա:

Կուսակցության հիմնադիր համագումարի օրակարգում ընդգրկված 7 հարցերը միաձայն ընդունվեցին: Արթուր Դանիելյանը ընտրվեց կուսակցության ղեկավար:

Տպել
Ամենաշատ