News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գրագիտության միջազգային օրը (International Literacy Day) Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային տոներից մեկն է, տեղեկացնում է Calend-ը։

Այն հիմնադրվել է 1966թ․, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1965թ․ Թեհրանում կայացած «Անգրագիտության վերացման հարցերով կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» խորհրդով, եւ նպատակ ունի հիշեցնել մարդկանց կյանքում գրագիտության կարեւորության եւ դրա տարածման ջանքերն ամրապնդելու մասին։ Տոնը նշվում է սեպտեմբերի 8-ին՝ այդ համաժողովի հանդիսավոր բացման օրը։

Չնայած շատ երկրների նկատելի հաջողություններին՝ աշխարհում ավելի քան 750 միլիոն մեծահասակ մնում է անգրագետ, իսկ ավելի քան 267 միլիոն երեխա դպրոց չի հաճախում։ Անթիվ երեխաներ, երիտասարդներ եւ մեծահասակներ, ովքեր ներառված են դպրոցական եւ այլ կրթական ծրագրերում, չեն համապատասխանում այն մակարդակին, որ նրանց հնարավոր լինի գրագետ անվանել այսօրվա աշխարհի պայմաններում, որոնք ավելի ու ավելի բարդանում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ