News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան պետք է դադարի արգելափակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները, քանի դեռ ուշ չէ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվեն Բիգունը, հաղորդում է AFP-ը:

«Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, Հյուսիսային Կորեան պետք է դադարի խոչընդոտներ փնտրել բանակցությունների համար եւ փոխարենը պետք է փնտրի փոխգործակցության ուղիներ, քանի դեռ կա այդ հնարավորությունը»,-հայտարարել է Բիգունը Միչիգանի համալսարանում իր ելույթի ժամանակ:

«Մենք հստակ հասկացրել ենք Հյուսիսային Կորեային, որ պատրաստ ենք մասնակցել, երբ նրանք պատրաստ կլինեն»,-ասել է Բիգունը: «Մենք պետք է սկսենք ինտեսնիվ բանակցությունները»,-հավելել է նա:

Դիվանագետը նաեւ հայտարարել է անհապաղ գործողությունների մասին, որոնք կարող են ձեռնարկվել, եթե միջուկային բանակցությունները թույլ տան հեռանալ թշնամանքից եւ անվստահությունից:

«Պարզ է, որ երկու կողմերը կարող են արագ համաձայնության գալ կարեւոր քայլերի շուրջ, որոնք կհասկացնեն ամբողջ աշխարհին, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունները հեռացել են կոնֆլիկտի դաշտից»,-ասել է Բիգունը:

Նա եւս մեկ անգամ քննադատել է փուլային մոտեցման գաղափարը, որը սատարում են որոշ փորձագետներ եւ Հյուսիսային Կորեան, որը եւ ցանկանում է, որ Վաշինգտոնը թուլացնի պատժամիջոցները Հյուսիսի կողմից ապամիջուկայնացման ուղղությամբ քայրել ձեռնարկելու պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ