News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Պերմից ըմբիշ Բորիս Խարլամովը սահմանել է Ռուսաստանի նոր ռեկորդ: 21-ամյա մարզիկը քաշել է երկու բեռնատարից կազմված 30.3 տոննա քաշով ավտոգնացքը 35 վայրկյանում 4մ 75սմ հեռավորության վրա: Ինքը՝ մարզիկը, կշռում է 98 կգ, իսկ ավտոգնացքի ընդհանուր զանգվածը գերազանցում է նրա քաշն ավելի քան 300 անգամ, հաղորդում է «Պրո Պերմ» պորտալը:

2018 թվականի մայիսի 9-ին երիտասարդ տղամարդն արդեն փորձել է հաստատել նոր ռեկորդ: Այդ ժամանակ նա փորձել էր տեղափոխել 41 տոննա կշռող «Սմերչ» հրթիռային սարքավորումը: Նրան հաջողվել էր տեխնիկան տեղաշարժել, սակայն դա բավարար չէր ռեկորդ սահմանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ