News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Ամուսինները բրիտանական Քինգսթոն ափոն Հալ քաղաքից (Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսություն) իրենց բակում հանելուկային էակ են գտել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն հղում կատարելով Hull Live-ին։

Վենդի Գրեյը եւ Էնդի Վեերը պատմել են, որ հինգշաբթի՝ սեպտեմբերի 5-ին իրենց տան հետեւի բակում «օձանման էակ են նկատել՝ ժանիքներով եւ կտուցով, որն ընկել է երկնքից»։ Նրանք այն դրել են բաժակի մեջ եւ փորձել ինտերնետում պարզել, թե ինչ կարող է դա լինել, բայց այդպես էլ չեն կարողացել պարզել։

Գրեյը նշել է, որ իրենց «հյուրը» այնպիսի տեսք ուներ, ասես կեսը կերել էին, իսկ հետո նա ընկել էր երկնքից։  Կինը խոստովանել է, որ «գտածոյի» տեսքից չի կարողացել քնել։

Լրագրողները ենթադրել են, որ Վենդին եւ Էնդին հայտնաբերել են շերամաթրթուր կամ իլիկաթիթեռի թրթուր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտնականները Կանադայում հայտնաբերել են եւս մեկ տարօրինակ ծովային էակի մնացորդներ, որը նման էր Լավքրաֆթի պատմվածքների «Կտուլհուին»։ Այն ապրում էր ծովի հատակին եւ սնվում մանր անողնաշարներով՝ ավազը ցրելով փոցխ-շոշափուկների եւ որսիչ ցանցերի միջոցով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներն ավելի վատ են քնում
Ընտանի կենդանիներ ունեցողների քնի որակը վատանում է...
Ֆլորիդան տառապում է բիրմայական պիթոնների արշավանքից․ Fox News
Ֆլորիդայում տիրող իրավիճակը, ինվազիվ տեսակների առումով, աշխարհի ամենաանլուծելի խնդիրներից է․․․
Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ
Ուսումնասիրությունը ցույց է տվել նկատելի տարբերություն կատուների կողմից արձակվող մլավոցների ակուստիկ հատկությունների մեջ, երբ նրանք փորձում են սնունդ խնդրել իրենց տերերից․․․
ԱՄՆ-ում կինն իր լողավազանում 180 կիլոգրամանոց կոկորդիլոս է գտել
Կինն իր լողավազանում մեծ կոկորդիլոս է գտել...
Բրիտանիայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը
Սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը...
Ճապոնիայի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակվելուց հետո երկու առյուծ է սատկել․ The Japan News
Նշվում է, որ առաջին անգամ է, երբ Ճապոնիայում կենդանիները վարակվում են կորոնավիրուսով․․․
Ամենաշատ