News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի  մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու և ստուգայցեր չկատարելու համար, ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի՝ 1․000․000 ՀՀ դրամի կաշառք։

Բացի այդ, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ընկերության պատասխանատու աշխատակիցները, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մեջ օգտագործվող, ինչպես նաև արտադրական նշանակության տարբեր տեսակի յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և դրանց անվան տակ իրացրել։

Ընկերության պահեստային  տարածքում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարբեր չափերի բազմաթիվ տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր, ինչպես նաև դեռևս չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի կերպով պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված, հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտով։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ