News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Առափի գյուղում սողանքի հետեւանքով տուժած բնակիչները արդեն մեկ շաբաթ է տարհանված են եւ ապրում են բնակարանում, որը կրկին սողանքային գոտում է:

«Գյուղում արձանագրված փլուզման դեպքից  եւ իմ ընտանիքի տարհանումից  անցել է ուղիղ մեկ շաբաթ: Վերին ատյաններում այս խնդրին մատների արանքով են նայում: Չեն պատկերացնում, որ սարը գալիս է մարդկանց վրա, 10 ընտանիք վտանգի տակ է: Հակառակ դեպքում, գոնե կհետաքրքրվեին ու կտեղեկանային, թե որտեղ եւ ինչ պայմաններում է ապրում շտապ տարհանված ընտանիքը, կամ արդյոք շարժվող սարը չի՞ վնասել նաեւ սողանքային գոտում գտնվող մյուս բնակարանները: Եւ եթե վտանգն առկա է, ապա ինչ քայլեր են պետք ձեռնարկել»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է տարհանված ընտանիքի հայր Ռուստամ Պողոսյանը:

Պետական մակարդակով այս ընտանիքին ոչինչ չի առաջարկվել: Ընտանիքի անդամ Արմինե Պողոսյանն իր հերթին նշել է. «Ըստ օրենքի, բնական աղետների, այդ թվում սողանքների պատճառած վնասների դեպքում, բնակչի հետագա ճակատագրով պետությունն է զբաղվում՝ մասնավորապես փոխհատուցում է բնակարանատիրոջ կրած նյութական վնասները, այնուհետեւ լուծելու է վերջինիս բնակարանային խնդիրը: Այնինչ, գույքը տեղափոխելու համար մեկ տրակտոր միայն գյուղապետարանն է տրամադրել»,-ասել է Արմինե Պողոսյանը:

 Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ  սողանքի պատճառով Առափիում սարը շարժվել էր, մասնակի փլուզման էին ենթարկվել 2 տներ: Ընտանիքներից մեկին տարհանել էին` սողանքային գոտում գտնվող մեկ այլ բնակարան տրամադրելով: Երկրորդ ընտանիքին առաջարկել էին որպես բնակատեղի` զբաղեցնել Առափիի գործող դպրոցի դասասենյակներից մեկը: Երկրորդ ընտանիքը մինչեւ այժմ մնում է իր բանակարանում: Բացի այդ, եւս 8 ընտանիք Առափիում անհապաղ տարհանման ենթակա է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ