News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի  սահմանային Արեգնադեմ համայնքը, որը գտնվում է մարզկենտրոնից 21, իսկ մայրաքաղաքից 141 կմ հեռավորության վրա, դատարկվում է, քանի որ գյուղում չկա զբաղվածություն եւ պետական հոգածություն: Այս մասին այսօր` մարտի 29-ին Գյումրիում կազմակեպված քննարկմն ժամանակ նշել է  Շիրակի մարզի Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը:

«Համայնքը միակն է մարզի գյուղերից, որ դպրոցական մասնաշենք չունի: Գյուղի երեխաների համար առանձնացրել ենք 3 սեփական տներ`100-140 քմ մակերեսով: Սեփական տների սենյակներն էլ հարմարեցրել ենք, որպես դասասենյակներ: Գյուղապետարանն էլ գործում է սեփական տան մեջ»,- ասել է նա ու հավելել, որ գյուղը չունի նաեւ  խմելու, ոռոգման ջրացանցեր, գյուղտեխնիկա , բերքի իրարացման շուկա ու գազ:

Բոլոր այս խնդիրների մասին գյուղապետ Աղունիկ Հազրյանը բարձրաձայնել է թե’ լրատվամիջոցներով, թե’ պաշտոնական գրություններով ու նամակներով, սակայն գյուղ այցելող ու Արեգնադեմի խնդիրներով հետաքրքրվող չկա:

Դրա համար էլ  գյուղապետն ինքն է եկել մարզկենտրոն ու կազմակերպված քննարկման ժամանակ փոքրիկ գյուղի մեծ խնդիրներն է բարձրացնում, հրավիրում մարդկանց, ովքեր կկամենան խաղհրապարակ կամ մանկապարտեզ կառուցել գյուղում: Առաջարկում է մեկ անգամ էլ ծառատունկ կազմակերպել ոչ թե մեծ քաղաքներում ու հայտնի պուրակներում, այլ Արեգնադեմում: Մարզպետարանի համապատասխան վարչության մասնագետները հավաստում են, որ շուտով զարգացման ծրագրերը կհասնեն նաեւ Արեգնադեմ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ