News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թող ինչ-որ երկրորդ կարգի ընկերություն չմտածի, թե կարող է ղեկավարել Հայաստանում։ Այս մասին հայտարարեց Աշոտ Աշոտյանը, ով ներկայացավ որպես սպորտի միջազգային որակավորման վարպետ, կարատեի ֆեդերացիայի նախագահ, քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր։

«Ես լսել եմ արտահայտություն, թե անձեռնմխելի է վարչապետը, ինչպես անձեռնմխելի է Ամուլսարը։ Չկա անձեռնմխելի մարդ։ Սակայն Ամուլսարն անձեռնմխելի է։ Ժողովուրդն ընդունել է իր որոշումը։ Մեկուկես տարի, թողնելով տները, ծեր ու մանուկ պահում են պաշտպանությունը։ Սա հայերի ցեղասպանության խնդիր է։ Ինչպես դա վերաբերում է ձեզ, այնպես էլ վերաբերում է Երեւանի եւ երկրի բնակիչներին։ Սա միջազգային կոռուպցիայի արդյունք է»,- նշեց նա։

«Մենք պատրաստ ենք արձագանքել առաջին իսկ կանչին։ Ոչ մի քայլ հետ։ Պետք լինի՝ կպառկեմ ճանապարհին։ Ոչ ոք դրսից կամ որեւէ այլ տեղից չի կարող որոշել մեր փոխարեն։ Մենք ենք որոշելու։ Ոչ թե խոսքով, այլ գործով։ Հարգելի ջերմուկցիներ, մի կարծեք, թե մենակ եք։ Մենք ձեզ հետ ենք առաջին իսկ կանչով»,- վստահեցրեց Աշոտ Աշոտյանը՝ խոստանալով մոտ ժամանակներս հաստատել իր ասածները։

Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը կիսեց իր տպավորությունները վարչապետի հետ հանդիպումներից․ «Տպավորությունն այնպիսին է, որ Ջերմուկի բնակիչները պետք է փրկեն երկիրը, ստացվում է ամբողջ տնտեսությունը մեզնից է կախված»։ Ճանապարհը չի բացվի, եւ հանքավայրը չի շահագործվի, ընդգծեց Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ եթե 90 օրվա ընթացքում խախտումները չվերացվեն, հանքավայրը կփակվի եւ կճանաչվի անգործունակ։ Ջերմուկցիները կայացրել են իրենց որոշումը՝ Ամուլսարը կմնա սար, ամփոփեց Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ