News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվեց Հայաստան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ ու չհայտնաբերվող հետախուզվողներ չկան․ ամեն ինչ ժամանակի և հետևողական աշխատանքի հարց է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայում սպանել են «Ճագար» մականունով ամենափնտրվող թմրավաճառներից մեկին 
Իշխանությունները նրան հետեւել են մի քանի ամիս․․․
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ