News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանը, եթե ազնիվ գտնվեր, պետք է նախապես տեղեկացներ «Սանիթեքին», որ պատրաստվում է լուծարել ընկերության հետ կնքված պայմանագիրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրառնալով ընկերության աշխատակիցների դժգոհություններին։

«Քաղաքապետարանը, առանց լուծարելու պայմանագիրը, մեր հանրային միջոցներից  գումարներ է տրամադրում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկին, որի աշխատողները հնդիկներ են։ Դուք կարող եք ասել, որ ես ազգայնական եմ, բայց ոչ, ես հայրանասեր եմ եւ ուզում եմ, որ մեր հարկատուների գումարները, որպես աշխատավարձ տրամադրվեն մեր աշխատակիցներին՝  ՀՀ քաղաքացիներին»,–ասաց նա։

Աղեկյանը հայտարարեց, որ իր համար ողջունելի է, որ քաղաքապետարանը ցանկանում է ավելացնել սանմաքրման հիմնարկի հաստիքները, սակայն ըստ նրա՝ այդ հիմնարկում  պետք է աշխատեն բացառապես հայեր։

«Հնդիկը պարտավորվածություն չունի իմ քաղաքը մաքրելու, նա չի սիրում իմ քաղաքը, նրան հարմար է այստեղ ապրելու, ապրում է։ Հնդկաստանը կեղտոտ երկիր է, նրանք մեր երկիրը վերածում են Հանդկաստանի, մենք ունենք մարդկանց հոծ բանակ, որոնք աշխատանքից զրկվել են եւ խնդիր ունեն նոր աշխատանքի»,–ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով՝ «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ակցիան  քաղաքապետարանի ձախողման արդյունքն է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Աշխատակիցները դժգոհում են, որ քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց՝ օգոստոս ամսվա աշխատավարձերը։

Տպել
Ամենաշատ