News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադական Ռեւելսթոք քաղաքում դեռահասը գտել է 1992 թվականին կորած կնոջը պատկանող մեքենան, տեղեկացնում է ՌԻԱ «»Նովոստի»-ն՝ հղում կատարելով CBS News-ին։

Օգոստոսին 13-ամյա Մաքս Վերենկան մոր՝ Նենսիի հետ գնում էր լիճ։ Նրանք նավակ էին վարձել եւ զբոսանքի ժամանակ ջրի տակ նկատել մեքենայի ուրվագծեր։ Կանչով ժամանած ոստիկաններն ուժեղ արեւի պատճառով չեն կարողացել զննել մեքենան։ Այդ ժամանակ Մաքսը վերցրել է իր GoPro խցիկն ու դրանով սուզվել լճի հատակը՝ մեքենան նկարելու համար։

Երբ ոստիկանությունը լճից դուրս է բերել մեքենան, պարզվել է, որ դա 1986 թվականի սեւ Honda Accord է։ Սրահում գտել են մեքենայի տիրոջ՝ Ջանեթ Հարիսի դին, որն անհետ կորել էր 1992 թվականի աշնանը։ Կինը գնացել էր ծանոթների հարսանիքին, բայց հանդիսության վայր այդպես էլ չէր հասել։ Ոստիկանությունը ենթադրել էր, որ Հարիսը վթարի է ենթարկվել եւ մահացել, բայց ոչ կնոջ, ոչ մեքենայի հետքերը չէին գտնվել։

Իրավապահ մարմինները տեղեկացրել են այդ մասին Հարիս ընտանիքին։ Ինչպես պատմել է նրա որդին՝ Ջորջը, հարազատները վաղուց հաշտվել էին այն մտքին, որ նա, ամենայն հավանականությամբ, ողջ չէ, բայց միեւնույն է՝ նրանց տանջում էր հարցը, թե ինչ է պատահել նրան եւ որտեղ է նրա մարմինը։ Իսկ հիմա պատասխան ունեն։ Կնոջը կդիակիզեն, իսկ մոխիրը կամփոփեն ամուսնու կողքին, որը մահացել է 1984-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Ամենաշատ