News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ օրոք չի լինելու այնպես, որ մայթի վրա հող սեփականաշնորհվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին, որը կոչ էր անում օրինականացնել ինքնակամ շինությունները եւ դրա դիմաց լրացուցիչ եկամուտ ապահովել բյուջե:

«Որովհետեւ, եթե 10-20 տարի հետո համայնքը որոշի, որ այդտեղ ծրագիր պետք է իրականացնի, մայթը պետք է վերադարձնի ժողովրդին, սեփականաշնորհված տարածքների համար համայնքը մեծ գումար է տալու, իսկ այդ մեկի համար, որը ես այսօր չեմ սեփականաշնորհելու, այդ գումարը չի տրվելու: Ես չեմ գնալու դրան, ով ուզում է լինի»,-ասաց քաղաքապետը:

Մարկոս Հարությունյանն արձագանքեց. «Չտալով ձեզ եք վատություն անում, որովհետեւ եթե տայիք, քաղաքի գումարները ավելի շատ կլինեին: Եթե դուք չտաք, ձեզնից հետո ով գա, ինքն է տալու»:

Տպել
Ամենաշատ