News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի զինվորական դատախազությունը կստուգի խաղաղ քաղաքացիների հանդեպ ուժայինների եւ իրավապահների գործողությունների իրավազորությունը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանավորման գործողության ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

«2019 թվականի օգոստոսի 7-8-ին քաղաքացիների կողմից մարմնական վնասվածքներ ստանալու մասով դիմումն ուղղված է ՆԳՆ Քննչական ծառայություն՝ նախադատական վարույթում դիտարկման համար, որն իրականացնում է քննչական խմբի կողմից։ Այն ստեղծվել է ՆԳՆ քննչական եւ Զինվորական դատախազության, Ազգային անվտանգության պետկոմիտեի եւ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի պետական ծառայության աշխատակիցներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես հիշեցրել է գլխավոր վերահսկիչ գերատեսչությունը, ներկա պահին իրավախախտումներ կատարելու մասին ծանուցումներ ուղարկվել են ՆԳՆ նախկին ղեկավար Կուրսան Ասանովին եւ նախարարության աշխատակից Դամիր ուուլ Փայզիլդին։ Մի քանի օր առաջ գլխավոր դատախազություն էին դիմել Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք պահանջում են հետաքննել իրավապահ մարմինների կողմից ուժի չափից ավելի կիրառումը խաղաղ քաղաքացիների դեմ Աթամբաեւին կալանավորելու ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ