News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավաբանության մեջ, այլ սկզբունքներին զուգահեռ, գոյություն ունի համաչափության սկզբունքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը՝ իր գռաումը վերնագրելով. «Մի փոքր էլ՝ հնարավոր արբիտրաժի մասին»:

Նա, մասնավորապես, գրել է.

«Կենցաղային օրինակով դրա կիրառումը հետեւյալ տեսքն ունի․ մարդ իրավունք ունի իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում վնասազերծի հանցագործին եւ նրան կներվի նույնիսկ սպանությունը, եթե կիրառված ուժը համաչափ է առաջացած վտանգին։ Օրինակ, եթե քեզ հեռվից քարով խփում են, ապա համաչափ կիրառված ուժ չի համարվի էդ մարդուն ատրճանակով սպանելը, իսկ եթե դանակով հարձակվել են ու դեռ մի հատ էլ հասցրել խփել, ապա ֆիզիկական ոչնչացումը համաչափ կդիտվի։

Հիմա էս համատեքստում դիտարկենք Լիդիանի ու Ամուլսարի պարագայում վարչապետի ու կառավարության առաջարկը։ Լիդիանն ու նախկին կոռումպացված կառավարությունները խախտել են մարդկանց բազմաթիվ իրավունքներ, կոռուպցիոն երեւույթներ են թույլ տվել, թաքցրել են բնության վրա հանքի բացասական ազդեցության բազմաթիվ գործոններ, կեղծել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ ներդրումների իրական ծավալը, փող են լվացել։

Կառավարությունը (եւ Նիկոլն անձամբ) աչք է փակում էս երեւույթների վրա, ասում՝ որ իրավական հիմք չկա։ Փոխարենը նա առաջարկում է կես տարի հետեւել շինարարության ընթացքին, որտեղ եթե, կոպիտ ասած, մի քար ծուռ դնեն ու 90 օրվա ընթացքում չշտկեն, հո՛պլյա, իրավական հիմքեր կառաջանան։

Հիմա՝ հարց․ ո՞ր դեպքում է արբիտրաժում հաղթելու Հայաստանի շանսերը մեծ։ Իմ կարծիքով, կամ կառավարությունն ու կառավարող ուժը չեն հասկանում՝ ինչ են անում կամ էլ փափուկ բարձ են դնում քաղաքացիների գլխի տակ՝ դրանով ժամանակ շահելով։ Երկրորդ դեպքը, ինչն ավելի հավանական է թվում էս պահին, բացի էն, որ անարդար է քաղաքացիների հանդեպ, նաեւ արբիտրաժում Հայաստանի պարտվելու գործոն է հանդիսանալու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ