News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ամուլսարի խնդրի հանգուցալուծումը պետք է լինի այնպես, որ Հայաստանը չենթարկվի հարվածների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Պետությունը չպետք է ենթարկվի հարվածների։ Իսկ այսօր փակ պահելով Ամուլսարի ճանապարհը՝ մենք իրավական հիմքեր ենք ստեղծում մյուս կողմի համար, որ Հայաստանը հայտնվի շատ ուժեղ եւ շատ ցավալի հարվածների ներքո։ Ինչի՞ մասին է վարչապետի կոչը, կոչն այն մասին է, որ միեւնույն է՝ այս պահի դրությամբ Ամուլսարում ոչ մի աշխատանք չի կատարվելու, եթե այդ աշխատանքները սկսվեն, կսկսվեն ապրիլին, եւ այս պահին անիմաստ է փակ պահելը։ Դա իրավական հիմք է ստեղծում հակառակ կողմի համար՝ պայմանականորեն ասած, եւ եթե այդ խնդրանքը չի կատարվում, ապա ես այդտեղ արդեն կարող եմ ուրիշ գնահատական տալ, որ այս ամբողջ պատմության իմաստը բնապահպանական խնդիրների լուծումը չի, այլ զուտ քաղաքական։ Որովհետեւ իմ խորին համոզմամբ եւ իմ ունեցած տեղեկություններով՝ այդ խմբերի մեջ շատ քիչ մարդիկ կան, որոնք առաջնորդվում են զուտ բնապահպանական նկատառումներով։ Մյուսները մի քանի ուղղություններով են աշխատում․ որոշ մասը պարզապես ինքնահաստատվում է այս թեմայի վրա, թեմա է որսացել եւ փորձում է  ինքնահաստատվել, իսկ մյուս մասն ուղղակի նպատակ ունի Հայաստանը դնել հարվածի տակ։ Երկու դեպքն էլ չի ստացվելու»,– ասաց նա։

Անդրադառնալով Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերին՝ Հայկ Գևորգյանն ասաց. «Բնապահպանական ռիսկեր Հայաստանում կան ամեն վայրկյան․ մենք ունենք ատոմակայան, որը մենք չգիտենք՝ իրեն ինչպես կպահի շատ ուժեղ երկրաշարժի ժամանակ, ու եթե մենք առաջնորդվում ենք միայն այդ ռիսկերով, ուրեմն ոչինչ չպետք է անենք․ ո՛չ շենքեր կառուցենք, ո՛չ կամուրջներ կառուցենք, որովհետեւ այդ ռիսկերը կան։ Ամուլսարն այսօր Հայաստանի ամենամաքուր տեխնոլոգիայով աշխատող հանքն է լինելու։ Չկա՝ երկրորդ տեղ, երրորդ տեղ, երրորդ, չորրորդ, մեկ էլ հազարերորդ տեղերում այօրվա մեր հանքավայրերն են, որոնք որևէ բնապահպանական չափանիշի մոտ չեն նույնիսկ։ Այն, ինչից իրենք Ամուլսարի համար վախենալու բառեր են գտել՝ թթվային դրենաժ, և այլն, այդ ամեն ինչն այնտեղ ընդհանրապես չի վերահսկվում, լցվում են մոտակա գետերը։ Հիմա առնվազն 11 հանք աշխատում է այդ կեղտոտ տեխնոլոգիաներով, եւ միայն Ամուլսարն է, որ աշխատելու է փակ համակարգով, այսինքն՝ նրանից ոչ մի լիտր ջուր դուրս չի գալու։ Ու դա շատ լավ գիտեն նրանք, ովքեր հիմա փակել են ճանապարհը, շատ լավ գիտեն, որ Ամուլսարը ամենաթափանցիկ հանքն է, «Լիդիանը»՝ ամենաթափանցիկ ընկերությունը։

Մենք գիտենք՝ ովքեր են դրա սեփականատերերը, մյուս հանքերի դեպքում չգիտենք՝ ովքեր են դրանց սեփականատերերը։ Օֆշորում գրանցված լինելը որևէ նշանակություն չունի։ Դա Կանադայում Տորոնտոյի բորսայում ցուցակագրված, գրանցված ընկերություն է»։

Պատգամավորի խոսքով՝ Ամուլսարի շահագործումը թույլ չտալը բացասաբար կանդրադառնա օտարերկրյա ներդրումների վրա։

«Մենք արդեն բազմաթիվ մեսիջներ ենք ստացել հիմնական երկրներից, որ Ամուլսարն իրենց համար շատ կարեւոր պատմություն է, ու չաշխատելու դեպքում դա շատ մեծ ազդեցություն կունենա իրենց տրամադրվածության վրա՝ Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված... Ամուլսարը չգործարկելն ուղղակի հարված կլինի՝ այն տույժ-տուգանքները, որ Հայաստանը պիտի վճարի, դրանք այնպիսի գումարներ են, որոնք համեմատելի են Հայաստանի բյուջեի հետ։ Ու դրանք հեքիաթներ են, որ իրենք իրավունք չունեն արբիտրաժի դիմելու, իրենք կվախենան, չեն դիմի։ Դա պարզունակ մոտեցում ա. ընդհանրապես, ասենք Եվրոպայի զարգացման բանկը երբեք գումարներ չի ներդնի մի գործի մեջ, որտեղ կարող են լինել այդպիսի անորոշություններ։ Դա կլինի ուղղակի, իսկ անուղղակին կլինի այն, որ Հայաստանի ռեյտինգը կտրուկ կընկնի, եւ այն միջոցները, որոնք մենք ներգրավում ենք տնտեսության զարգացման համար, խիստ կթանկանան, կբարձրանան դրանց տոկոսադրույքները»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ