News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը


Շիշկինին քաղաքական ապաստան տրամադրելու առնչությամբ Մոսկվայից որեւէ պաշտոնական արձագանք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում ընդունել այն տեղեկությունը, որի համաձայն՝ Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինին:

«Իսկ ինչպե՞ս դա պետք է ընդունեին Մոսկվայում: Որքանով ես տեղյակ եմ, որեւէ պաշտոնական արձագանք չի եղել: Կա ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը, որում ասվում է, որ Հայաստանը նրան քաղաքական ապաստան չի տրամադրել: Դիմեք ՀՀ իրավասու մարմիններին»,- նշեց դեսպանը:  

Հիշեցնենք, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որին Ռուսաստանում հետապնդում են քաղաքական հայացքների պատճառով:

Նշենք, որ Շիշկինը Հայաստանում է այս տարվա փետրվարից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը Սոչիում հանդիպում կունենա Փաշինյանի հետ
Ուրբաթ ՌԴ նախագահը հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ...
Հայաստանում գործում է ռուսական կապիտալով 4500 ընկերություն, ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով. Միշուստին
Մենք կարևորում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են ռազմավարական, դաշնակցային...
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա   
Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր․․․
Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին
Մենք շատ լավ դինամիկ ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը…
ՀՌՕ օդաչուները Հայաստանում կատարել են զինվորականների պայմանական որոնում եւ տարհանում
Ուսումնական թռիչքների շրջանակում կատարվել է տարհանում...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կարեւոր հայտարարություն է, մենք այն ի գիտություն ենք ընդունում
Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ․․․
Ամենաշատ