News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով պաշտպանները գործով մեղադրող դատախազներին բացարկ ներկայացնելու հիմքեր ունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում հայտարարեցին պաշտպանները։ Նշենք, որ դատարանում մեղադրանքը պաշտպանում են Երևան քաղաքի դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը։

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ օրենքն ի թիվս այլոց, որպես բացարկի հիմք նախատեսում է կանխակալ վերաբերմունքը դատավորության կողմերից մեկի նկատմամբ։

Սակայն Ալումյանը հայտնեց, որ չեն ցանկանում, որ իրենց կողմից հայտնած բացարկի արդյունքում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվի։

Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ևս փաստեց, որ առկա են դատախազներին բացարկ հայտնելու հիմքեր, սակայն ձեռնպահ մնաց այս փուլում նման միջնորդություն ներկայացնել։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Այսօրվա նիսում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արձակուրդային սպեկուլյացիա. «Իմ Ձայնը» նախագիծ
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ պարագայում հերթական անգամ կխախտվեր Արմեն Գևորգյանի իրավունքները, այնպես, ինչպես...
Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի քննությունը ուղեկցվում է բոլոր հնարավոր խախտումներով. փաստաբան
«Եթե խնդիրն այն է, որ ինչ-որ մեկին կայծակնային լուծումներ են պետք, ապա աշխարհում այդպիսի բան չկա...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին...
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը...
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ դատական նիստը
Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոն վարչական շրջանը փոխվեց եւ պատասխանող կողմը դարձավ…
Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողությունները բավարար չեն խորը և ծավալուն գործ քննելու համար. «Իմ Ձայնը» նախագիծ
Հերթական չլուծված, հետաձգած միջնորդությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացնելուն...