News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, որտեղ առավոտից ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների բողոքի ակցիաները, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանական մեծ թվով կուտակումներին ավելացան նաեւ կարմիր բերետավորները։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, առավոտից դատարանի առջեւ հավաքված ոստիկանական ուժերն անընդհատ համալրվում են, ոստիկաններին ավտոբուսներով բերում են եւ շարասյուն կազմում։

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորեց, որպեսզի միմյանց նկատմամբ փոխադարձ հարգալից վերաբերմունք դրսեւորեն. «Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին, որպեսզի միմյանց նկատմամբ փոխադարձ հարգալից վերաբերմունք դրսեւորեն, միմյանց չվիրավորել։ Ձեր կոչերը հնչեցրեք բացառապես հավաքի նպատակներից ելնելով։ Տեղեկացնում ենք, որ հավաքի ողջ ընթացքը տեսանկարահանվում է, եւ հավաքից հետո ուսումնասիրության արդյունքում յուրաքանչյուր արարքին կտրվի համապատասխան իրավական գնահատական։ Միմյանց հետ փորձեք չշփվել, որպեսզի միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ չանեք»։

Փաստաբան Վահե Եփրիկյանը հավաքի ընթացքում դիմեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին եւ կոչ արեց կայացնել արդարադատություն. «Հարգելի դատարան, տիկին Աննա Դանիբեկյան, դատավարության հարգելի մասնակիցներ, ցանկանում եմ, որ ձեր մեջ ուժ գտնեք կայացնենք արդարադատություն, Ռոբերտ Քոչարյանն անմեղ է այս գործում։ Դատարանը ժամ առաջ պետք է Ռոբերտ Քոչարյանի ազատությունը վերականգնի»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայանալու է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ