News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա։ Ես ուզում եմ ասել, որ մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ մենք չենք խոստացել մարդկանց, մենք չենք խոստացել վերցնել եւ ձերբակալել որեւէ ցուցակով մարդկանց»,- ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունը խոստացել է «Մարտի մեկի» գործը բացահայտել, Միրզոյանն ասաց. «Այո, եւ հիմա քննվում է դատարանում։ Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում՝ առաջնորդվել այն կանխավարկածով, որ այդ դատարանն անաչառ չէ, լուծարել, ձեւավորել հեղափոխական տրիբունա՞լ»։

ԱԺ նախագահն ասաց, որ վեթինգ իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդով, ԱԺ-ում քննարկվող նախագծով, որի հեղինակն էլ ինքն է. «Օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  գործառույթների մեջ ավելացնում ենք դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ տալը»։

Նա նշեց նաեւ, որ ցավում է, որ այդպես էլ վերջնականապես չմարսվեց վեթինգ բառը. «Չհասկացանք՝ դա ինչ է նշանակում։ Չէ՞ որ դա մի գործիք չէ, այլ բազմաթիվ օրենքներով բազմաթիվ գործիքների համակցություն»։

Արարատ Միրզոյանն ընդգծեց նաեւ, որ իրենց իշխանությունը մեկուկես տարիների ընթացքում եւ՛ Կառավարության ծրագիր ներկայացնելիս, եւ՛ նախընտրական շրջանում, եւ՛ ընթացիկ հարցերի վերաբերյալ խոսելիս ասել է, որ իրենց քաղաքական թիմի ճանապարհն օրինականությունն ու իրավականությունն է. «Մեր ասածի պայմաններում են մարդիկ մեզ քվե տվել։ Ես էլ, կարող է, որպես քաղաքացի շատ ուզեմ, որ երկրում որեւէ կետ լուծվի։ Բայց պիտի լինեն դրա օրինական ճանապարհները, մյուս ճանապարհը վտանգավոր է, որովհետեւ այսօր կարող է որպես քաղաքական ուժի ճիշտ թվալ Սահմանադրական դատավորներին շենքից դուրսբերումը եւ ասել, որ իրենք Սահմանադրական դատարանի անդամ չեն, եւ այդ մարմինը չկա, վաղը կարող է իմ խելքին փչի որեւէ այլ մարմնի նկատմամբ այդպես վարվել։ Սա մեր երկրին անդունդը կգլորի, այդպես չի կարելի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ