News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ամենաագրեսիվ եւ ամենակոշտ դիրքորոշում ունեցող գործիչներից մեկն էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Բոլթոնին հեռացնելու Թրամփի որոշմանը:

Նրա խոսքով, բացի դրանից Բոլթոնն ուներ իր անձնական քաղաքական գիծը, քաղաքական պատկերացումները, այդ թվում արտաքին քաղաքականության մեջ, ու դրանք շատ հաճախ չէին համընկնում ԱՄՆ նախագահի դիրքորոշումների հետ:

«Թրամփը հաճախ նրան կշտամբում էր՝ ասելով, որ եթե քեզնով լինի, բոլորին կռմբակոծես, բոլոր երկրների դեմ պատերազմ կհրահրես: Սա ԱՄՆ նախագահի համար ընդունելի մոտեցում չէր: Դա պաշտոնանկության պատճառներից մեկն էր, կային շատ պատճառներ, այդ թվում ներքաղաքական գործընթացների հետ կապված: Նրա հարաբերությունները լավ չէին ոչ պետքարտուղարության հետ, ոչ անվտանգության ոլորտի այլ հիմնարկների հետ:

Մեծ հաշվով հրաժարականը սպասելի էր: Հավանաբար սպասելի էր ավելի ուշ ժամանակահատվածի համար, բայց այն տեղի ունեցավ այս պահին: Ամերիկյան մամուլում գրվում է, որ Թրամփն այս քայլին գնաց հենց հիմա, որովհետեւ ցանկանում է Իրանի նախագահի հետ բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Մեծ հաշվով, Բոլթոնը այն անձն էր, որ ներկայությունն այդ պաշտոնում խանգարում էր այդ բանակցություններին»,-հայտարարեց քաղաքագետը:

Նա հավելեց, որ չի կարծում, որ ամերիկյան արտաքին քաղաքականության փոփոխություն լինի, սակայն Բոլթոնի հեռացումով կոշտ դիրքորոշումը գոնե Իրանի հարցում կմեղմվի.  Հավանաբար դիրքորոշումը կմեղմվի նաեւ Ռուսաստանի նկատմամբ: Թրամփն ընտրություններից առաջ ուզում է ներկայանալ որպես լավ բանակցող»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ