News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շոկոլադ արտադրող Mars ընկերությունն իր Snickers կոնֆետների անվանափոխումից մոտ 30 տարի անց կվերադարձնի հին Marathon անվանումը, հայտնում է Daily Mail-ը։

Ընկերությունը Marathon անունով սահմանափակ քանակությամբ կոնֆետներ կարտադրի, որոնք Morrisons սուպերմարկետում կվաճառվեն չորս կոնֆետ պարունակող տուփով։ Այն 1 ֆունտ սթեռլինգ կարժենա։

Daily Star-ը նշում է, թե ելնելով նրանից, որ կոնֆետները հատով չեն վաճառվի, կարծես, Mars-ը նույնպես կվերադառնա 1990-ականների գներին։

Դա նշանակում է, որ տուփի յուրաքանչյուր կոնֆետն արժի 25 փենս, իսկ 1990-ականների սկզբին նույն կոնֆետն արժեր 24 ցենտ։

Միաժամանակ, ոչ բոլորը գիտեն, թե ինչ է Marathon-ը, իսկ 30-ամյա մարդիկ կարող են նույնիսկ կողքով անցնել՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ շոկոլադ է դա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ