News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի (վարորդ՝ Նաիրա Ս., ծնված 1974 թ.) և «Opel» մակնիշի (վարորդ՝ Օհան Գ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Սեդա Կ.-ն (ծնված 1958 թ.) և Անուշ Տ.-ն (ծնված 1984 թ․), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ