News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստ համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսն սկսեց նոր 100 փաստերի հրապարակումով, որոնք արվել են այս ընթացքում կառավարության կողմից:

Նրա խոսքով, 1-ին փաստն այն է, որ այս տարվա 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս, արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

«2-րդ փաստն այն է, որ առաջին կիսամյակում հարկային եկամուտներնարձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ, այսինքն ավել է հավաքագրվել 152 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր:

Փաստ համար 3` 2018-ի մայիսից մինչ օրս ի հայտ է եկել ավելի քան 65 հազար նոր աշխատատեղ: Նապորդ տարվա սեպտեմբերի դրությամբ այդ դիվը 32 հազար էր: Եթե այդ 65 հազար նոր աշխատատեղը բաղդատենք ըստ եկամտային սանդղակի, ապա պատկերը հետեւյալն է. մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացածների քանակը կազմում է 11 531 մարդ, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ունեցողներինը՝ 52 874 է, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատողների քանակը՝ 627: 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ունեցողների միջին աշխատավարձը 400 հազար դրամ է: Նրանք վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ հավելյալ հարկ:

Փաստ համար 4. Այս տարվա 6 ամիսներին զինծառայողների 1000 դրամների հիմնադրամին պրտադիր վճարումները 2018-ի ցուցանիշը վգերազանցել է 347,8 մլն դրամով կամ 9,6 տոկոսով:

Փաստ համար 5. այս տարվա 8 ամիսներին 2018-ի համեմատ 76,4 մլն հատ ՀԴՄ ավել է տրվել, այինքն գրանցվել է 21,4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:

Փաստ համար 6.2019-ի 6 ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր: 2018-ին այդ ցուցանիշը եղել է 446 մլրդ դրամ, աճը կազմել է 14 տոկոս:

Փաշինյանը նշեց, որ այդ ցանկում հանրային հետաքրքրություն ներկայացնող անձինք զգալիորեն ավելացրել են վճարվող հարկերի մեծությունը: «Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 58 տոկոսով ավելի հարկ է վճարել, «Յուքոմ» ընկերությունը ավել հարկ է վճարել 26 տոկոսով, «Նատալի ֆարմը»՝ 37 տոկոսով, «Սպայկան.՝ 117 տոկոսով, «ՍԱՍ գրուպը»՝ 82 տոկոսով, «Մաքս պետրոլը»՝ 122 տոկոսով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 20 տոկոսով, «Գազպրոմը»՝ 10 տոկոսով, ՀԷՑ-ը՝ 20 տոկոսով:

Փաստ համար 7 հուլիսի դրությամբ ՀՀ ակտիվ հարկ վճարողների թիվը ավելացել է ավելի քան 24 հազարով, աճը՝ 14,4 տոկոս:

Փաստ համար 8 «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ B3-ից դարձնելով Ba3: «Մուդիզ»-ը նշել է, որ միջնաժամկետ մակարդակում Հայաստանի ՀՆԱ աճը կմնա բարձր:

Փաստ համար 9. այս տարվա 6 ամիսներին այլ երկրներից ժամանակ զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. Մասնավորապես, Գերմանիայից եկած զբոսաշրջիների թիվն աճել է 59,5 տոկոսով, Չինաստանից եկածներինը՝ 53,5 տոկոսով, Նիդերլանդներինը՝ 34,9 տոկոսով, Շվեյցարիայի եկածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից՝ 29,7 տոկոսով, Հունաստանից՝ 29 տոկոսով, Իտալիայից՝ 24,4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից՝ 22,9 տոկոսով, ՌԴ-ից 19 տոկոսով եւ այլն: Ընդհանուր առմամբ, աճը կազմել է 12,8 տոկոս աճ: ԿԲ-ի տվյալներով զբոսաշրջիներն արդեն Հայաստանում ծախսել են 200 մլն դոլարով ավելի գումար, քան նախորդ տարի 8 ամիսներին:

Փաստ համար 10. Կացության կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հարկերը ավելացել են 38 տոկոսով:

Փաստ համար 11. Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2019-ի զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել եւ զբաղեցնում է 79-րդ տեղը:

Փաստ համար 12. Այս տարվա 7 ամիսների արդյունքներով հաջողվել է արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս աճ: Միայն հուլիսին գրանցվել է արտահանման 12 տոկոս աճ: Միջին տեխլոնոգիատար ապրանքների արտահանումն աճել է 47,9 տոկոսով եւ հանդիսացել հիմնական քարշակող ուժը: Բարձր  տեխնոլոգիական ապրանքների արտահանումն աճել է 34,4 տոկոսով: Ոսկերչական իրերի արտահանումն աճել է 54 տոկոսով:

Փաստ համար 13. Այս տարվա 7 ամիսներին գյուղատնտեսության մեջ ջերմոցային տնտեսությունների մակարեսն ավելացել է 48 տոկոսով, կաթիլային ոռոգմամբ տարածքների մակերեսն աճել է 56 տոկոսով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարծքները գրեթե կրկնապատկվել է: Վարունգի արտահանման աճը ահռելի է, կազմել է 174 տոկոս, սնկինը՝ 202 տոկոս, ելակինը՝ 184 տոկոս:

Փաստ համար 14. Այս տարվա 7 ամիսներին հիպոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցնաիշը 90,5 տոկոսով:

Փաստ համար 15. Այս տարվա հուլիսի դրությամբ անշարժ գույքի գործարքները աճել են 17,1 տոկոսով:

Փաստ համար 16. Հաջորդը. 2016-ից ի վեր առաջին անգամ նկատվել է արտաքին պարտքի նվազման միտում: Հունիսի դրությամբ ՀՀ պետական պարտքը նվազել է 2,1 տոկոսով (120 մլն դոլար):

Փաստ համար 17. Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2,3 մլրդ դոլար՝ աճը կազմել է 230 մլն դոլար: Պահուստների մակարդակը 2013-ից հետո երբեք ավելի բարձր չի եղել: Իրականում, մենք այսօր միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք:

Փաստ համար 18. 2018-2019 թթ կրճատվում են ստվերային տնտեսության չափերը: Ակնկալվում է, որ այս տարվա վերջին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կաճի 1,3-1,5 տոկոսոային կետով՝ հասնելով 22,3-22.5 տոկոսի: Այս տարվա ընթացքում կունենանք ստվերային տնտեսության 3 տոկոսի կրճատում:

Սա է մեզ հնարավորություն տալիս ավելացնել ծախսերը, գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով: Նա հիշեցրեց, որ ԱՄՀ-ն իր ռեկոմենդացիաներում նշել է, որ եթե Հայաստանն ամեն տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3 տոկոսով բարելավի, դա կհամարվի լավ ցուցանիշ, մինչդեռ միայն այս տարի Հայաստանը այդ ցուցնաիշը ավելացնում է 1,3-1,5 տոկոսսով:

Փաստ համար 19. երկրում գնաճը պահպանվում է ցածր մակարդակում եւ քիչ տատանողական է: 2019-ի 7 ամիսներին գնաճը կազմել է 1,9 տոկոս: Դոլարիզացիայի մակարդակը նվազել է 4 տոկոսով՝ դառնալով 48 տոկոս: Այսինքն քաղաքացիների 52 տոկոսը նախընտրում է իր խնայողությունները պահել դրամով:

Փաստ համար 20.  ընդունվել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝

– Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ,

–մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից,

-ֆիզիկական անձի դեպքում միևնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20 տոկոս եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում հաշվարկվում է 1 տոկոս եկամտային հարկ, բայց ոչ պակաս քան 1ձիաուժը 150 դրամ։ Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում,

–ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,

–Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենայի համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,

–Ֆիզիկական անձանց միջև իրականցվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,

–Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից 2 հարյուր հազար մարդու աշխատավարձը կբարձրանա,

–Շահութահարկը 2 տոկոսով նվազել է (20 տոկոսից դառնալով 18 տոկոս)։

Փաստ համար 21.  հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր են ստացել 113 ընկերություն։ Դիմած ընկերությունների 20 տոկոսի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից և այլն։ Մինչև 2020 թվականը ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 5 հարյուր հազար ՀՀ դրամ աշխատավարձով։ Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում և աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10 տոկոս եկամտային հարկի սահմանում։

Փաստ համար 23. Կառավարությունը տնտեսական մի աննախադեպ որոշում է կայացրել։ 2835 ընկերություներ ունեն ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսավարողներին։ Կառավարությունը շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսավարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո։ Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ։ Սա ըստ էության ավելի քան 100 մլն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի։

Փաստ համար 24.  ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացների, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակներում 35 սկսնակ գործարաների տրամադրվել է 138,6 միլիոն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, ևս 40 սկսնակ գործարարների ֆինանսավորումը գտնվում է ընթացիկ փուլում։

Փաստ համար 25. 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են հետևյալ կերպ՝

– Հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 10.4 տոկոս։

–             Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։

–             Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։

Փաստ համար 26. կառավարությունը հաստատել է 23.3 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում։ Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների և Կառավարության կողմից։ Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է Կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները։ Այս ծրագրերի շրջանակներում.

– 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեգարգվեն,

–             58 բնակավայրում կիրականցվեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

–             37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

–             42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

–             58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

–             53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակության նշանակության շենքեր

–             15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

–             23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային  համակարգեր,

–             24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ։

Փաստ համար 27. Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել։ Կառավարությունը 181 միլիոն դրամ և 21,5 հեկտար հող է հատկացրել այս նպատակի համար։ Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին։

Փաստ համար 28. Ճանապարհների նորոգման ծրագրով՝ այս պահին ավարտված է 62.7 կիմոլմետր ճանապարհ, 207 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է։ Տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը։ Այս թվի մեջ չեն մտնում Երևանում, Գյումրիում և մյուս համայնքներում նորոգված ճանապարհները։ Խոսքը հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների մասին է։ Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաև համայնքներում. Երևանում, օրինակ, այս տարի նորոգվել է 70 կիլոմետր ճանապարհ։

Փաստ համար 38. Զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների, սանիտարահիգենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականավժցման որակի բարելավման արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բուժկետերիկ դիմելիությունը նվազել է 12,7 տոկոսով, իսկ հիվանդության պատճառով աշխատանքային օրերի կորուստը՝ 21,6 տոկոսով։

Փաստ համար 30. Լուծում է ստացել Էջմիածնի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրասպորտի բացակայությունը: Խնդրի լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիս քաղաքի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ։ Արդեն էջմիածնում են գտնվում Նիս քաղաքի նվիրած IRISBUS եւ RENAULT մակնիշի 6 ավտոբուսները, եւ ընթացքի մեջ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա ստանալու գործընթացը։ Քաղաքի տոնին ընդառաջ, համայնքապետարանի կողմից էջմիածինցիները որպես նվեր կունենան իրենց կողմից տարիներ ի վեր բարձրացված խնդրի լուծում՝ ներքաղաքային տրանսպորտ։

Փաստ համար 31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ․-ին ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։

Փաստ համար 32. ՀՀ կառավարությունը 2,1 մլրդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար։ 2019թ․ հունիս-օգոստոսին մոտ 5%-ով ավելացվել է արեւային էներգիայով սնուցվող դիրքերի քանակը։ 5-10% ավելացել է (ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈւ զինանոցում) սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ երառյալ խոցման միջոցների քանակը։Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքը։ Առաջնագծում շուրջ 10%-ով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ եւ համակցված տեսախցիկերի) քանակները։ Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվեն խմելու ջրով։

Փաստ համար 33. 2020 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով։

Փաստ համար 34. Մեկնարկել է ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգը։ Ըստ այդմ՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում զինվորներն ապահովվում են բարձր որակի սննդով։ 2019 թվականի սեպտեմբերի դրույթամբ նոր համակարգի անցած զորամասերի թիվը կազմում է 16։ 2020 թվականի երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի Հայաստանի բոլոր զորամասերում։

Փաստ համար 35. Կառավարության որոշմամբ 2019թ․ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնրետ ցուցանիշները հետեւյալն են․

Գնդի հրամանատար  - 22 հազար դրամ, 4․6 տոկոս։

Գնդի հրամ․ տեղակալ - 51 հազար դրամ, 12․7 տոկոս։

Գումարտակի հրամանատար - 88 հազար դրամ, 23 տոկոս։

Վաշտի հարամանատար - 97 հազար դրամ, 32․6 տոկոս։

Դասակի հրամանատար - 72 հազար դրամ, 26․2 տոկոս։

Ավագ ենթասպա - 38 հազար դրամ, 18 տոկոս։

Շարքային պայմանագրային - 23 հազար դրամ, 13․7 տոկոս։

Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս։

Վերը բերված տվերը վարձատրության ավելացած մասն ենէ հարկումից հետո։ Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել։

Փաստ համար 36. Ընդունվել է ՀՀ կառավարոթւյան որոշում՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը 2019թ․ հուլիսից 1000-2000 դրամով ավելացնելու վերաբերյալ։

Փաստ համար 37. Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական եւ ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռնվել 2020թ-ի հունվարի 1-ից արտոնյալ հիփոթեքային վարկեր ստանալ։ Առաջնային շուկայից բնակարան ձեռք բեևել փաստացի 0% տոկոսադրույքով (7% առավելագույն տոկոսադրույքով, որից 4%-ը փոխհատուցվելու է շահառուի եկամտային հարկի վերադարձի միջոցով, 3%-ը՝ պետական բյուջեից)։ Երկրորդային շուկայից առավելագույնը 9% տոկոսադրույքով, որից 3%-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից։ Երկու դեպքում էլ բնակարանի արժեքի 10% կանխավճարը վճարվելու է պետական բյուջեից։

Կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին։ Այս տարի դեպտեմբերի 21-ըւ պետական մակարդակով կնշվի Գյումրիում։

Փաստ համար 39. 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է շուրջ 15%-ով ավելի քաղաքացի այն դեպքում, երբ ի լրումն անցած տարի հանրակրթական հաստատություններում սովորողներին օրենքով տրված տարկետմանը, ընթացիկ տարում օրենքի փոփոխության արդյունքում տարկետում է տրվել միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 400 սովորողների։

Փաստ համար 40. «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած քաղաքացիների համար այսուհետեւ ծատռայության ժամկետը սահմանվել է 2 տարի երեք ամիս՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Փաստ համար 41. Կառավարության որոշմամբ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայողների ստաժում կհաշվարկվի կրկնակի չափով:

Փաստ համար 42. Սիրիայում առաքելություն իրականացնող հայ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, իրականացրել 394 վիրահատակամ միջամտություն, ականազերծվել է ավելի քան 95,3 հազար քմ մակերեսով տարածք:

Փաստ համար 43. 2019-ի սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: հոկտեմբերի 1-ից կբարձրանան հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետերի աշխատավարձը: Հուլիսի 1-ից բարձրացել են էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր ՓԲԸ-ների աշխատողների աշխատավարձ՝ միջինը 15 տոկոսով:

Փաստ համար 44. 2020 թվականի հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները:

Փաստ համար 45. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները օգստոսի 1-ից 50 հազար դրամ պատվո վճարի փոխարեն կստանան 100 հազար դրամ: Սա վերաբերում է 390 մարդու:

Փաստ համար 46. ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ 2,9 մլրդ դրամ աջակցությունհ կտրամադրի ՊԲ զինծթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար: Փաշինյանը որպես վատ նորություն նշեց, որ այս որոշման մասին իր կողմից հայտարարելուց հետո Ստեփանակերտում բնակարանների գների աճ է արձանագրվել:

Փաստ համար 47. Զբաղվածության կենտրոնների աշխատակիցների կողմից պակ է հաստատվել շուրջ 12 հազար գործտուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 7488 թափուր աշխատատեղ: Աշխատանքի է տեղավորվել ավելի քան 5 հազար քաղաքացի, որից 1800-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Աշխատանքի տեղավորվածներից 65,7 տոկոսը կանայք են, 31 տոկոսը՝ 16-31 տարեկան երիտասարդներ: Գյուղատնտեսական սոզոնային զբաղվածները այլեւս չեն զրկվի նպաստից:

Փաստ համար 48. Հաջորդը, կառավարությունը հավանության է արժանացրել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն ցուցաբերելու որոշմանը: Զոհվածների իրավահաջորդներին կտրվի 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս ստացածներին՝ 15 մլն դրամ, իսկ միջին ծանրության վնաս ստաածներին՝ 5 մլն դրամ:

Փաստ համար 49. Բնակարանային հաշվառման ընդգրկված թվով 37 զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով նախկինում հատվացված ծառայողական բնակարանները վերջիններիս տրամադրվել են անհատույց՝ նվիրատվության կարգով: Եվս 21 բնակարան այդպես կտրամադրվի:

Փաստ համար 50. Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած թվով 44 ընտանիքի կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները, որոնք պետք է ավարտվեն մինչեւ 2019 թ. տարեվերջ, հատկացվել է 460 մլն դրամ: Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան 61 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար 2019 թ. բյուջեով հատկացվել է 560 մլն դրամ: Ամփոփվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո կառուցված/տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքները, եւ մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթ: Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 2020 թ. հատկացվելու է 3 միլիարդ դրամ։ Վերջին տարիների միջին վիճակագրության համեմատ այս գումարը 6-ապատկվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ