News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետեւողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաեւ մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ  բացահայտվել է 43 դեպք:

Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5կգ 600գ ափիոն, 596գ հաշիշ, 383գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29գ հերոին, 0,8գ կոկաին եւ 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաեւ  «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ եւ 3 փամփուշտ: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաեւ մաքսային հսկողությունից թաքցված եւ մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն  ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց եւ 100 բջջային հեռախոս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ամենաշատ