News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերը հեռանկարում կարող են վերափոխվել օդատիեզերականի: Երեքշաբթի այս մասին ասել է երկրի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով Ինքնապաշտպանության ազգային ուժերի ղեկավար կազմի առաջ, հայտնում է Kyodo գործակալությունը:

«Սա ֆանտազիաների ոլորտից խոսակցություններ չեն»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է արդեն հաջորդ տարի երկրի Ինքնապաշտպանության ազգային ուժերի կազմում ձեւավորել առաջին տիեզերական ստորաբաժանումը: Դրա մեջ պետք է մտնեն մոտ 70 մասնագետներ, որոնք համապատասխան պատրաստություն կանցնեն Ճապոնական աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունում, ինչպես նաեւ ԱՄՆ ԶՈՒ-ում: Ստորաբաժանման կենտրոնակայանը կտեղակայվի Ֆուտյու քաղաքի (Տոկիո պրեֆեկտուրա) ռազմաբազայում: Կառույցի հիմնական խնդիրն է լինելու տիեզերական տարածքի հետազոտումը՝ այլ երկրների արբանյակների կողմից հնարավոր հարձակումներին հակազդելու նպատակով, ինչպես նաեւ տիեզերական աղբի հետ ճապոնական սարքերի բախումների կանխման համար:

Ճապոնիայի կառավարությունը ներկայումս հատուկ այս նպատակով մշակում է մոնիթորինգի համակարգ՝ օգտագործելով վերգետնյա ռադարները եւ հեռադիտակները: Ակնկալվում է, որ դրա շահագործումը կսկսվի 4 տարի հետո:

Ճապոնիան նախապես ծրագրել էր նոր ստորաբաժանումը ստեղծել 2022 թվականին, սակայն ժամկետները տեղափոխվեցին ավելի վաղ ժամանակահատված: Սա կապված է նաեւ այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն նույնպես որոշել է 2020 թվականին ձեւավորել իր Տիեզերական ուժերը: Կարծիք կա, որ այս 2 կառույցները ակտիվորեն կհամագործակցեն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր Ինքնապաշտպանության ուժերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության եւ կիբեռտարածքում ու տիեզերքում դրանց դիրքերի ամրապնդման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ